ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլն ուշադրությամբ հետևելու է Անկարայում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում հնչող բոլոր նորություններին և տեղեկատվությանը։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը լսել է բազմաթիվ հայտարարություններ, որոնք, ցավոք, ունեն ոչ թե կառուցողական երկխոսության, այլ առճակատման բնույթ։
Նա ընդգծել է, որ Մոսկվան սպասում է, որ տեսնի, թե արդյունքում ինչպիսի փաստաթղթեր կստորագրվեն, ինչպիսի պաշտոնական հայտարարություններ կկատարվեն և ինչպիսի օրակարգ կքննարկվի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք երկկողմ հանդիպումների ընթացքում։
