Հռոմը պատրաստ է հյուրընկալել Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հաջորդ փուլը, սոցիալական ցանցերում հաստատել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։
«Մենք ջերմորեն ողջունում ենք այն հայտարարությունը, որ Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Հռոմում։ Այս ընտրությունը արտացոլում է մեր կառավարության ամուր դիվանագիտական հանձնառությունը և նրա հեղինակավոր ու հավաստի դերը միջազգային քաղաքական ասպարեզում», – գրել է նա։
Նախարարի խոսքով՝ ինքը Լիբանանի և Իսրայելի իշխանություններին առաջարկել է ապրիլին բանակցություններ անցկացնել Իտալիայի մայրաքաղաքում։