«Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր»․Ռոնալդուն խոսել է իր ապագա պլանների մասին

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի 2026 թվականի առաջնությունից դուրս մնալուց հետո հաստատել է, որ սա իր կարիերայի վերջին Մունդիալն էր։

​«Այո, սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր։ Տխուր եմ, որ այսպես եմ հեռանում մրցաշարից, բայց ես ներդրել եմ ողջ ուժերս և արել եմ առավելագույնը։ Սա ֆուտբոլ է. երբեմն հաղթում ես, երբեմն՝ պարտվում։ Այժմ ես ժամանակ կունենամ մտածելու և ընտանիքիս կողքին լինելու համար։ Պետք է խուսափել իմպուլսիվ արարքներից։ Կյանքը շարունակվում է»,-ասել է նա։

​Անդրադառնալով կարիերայի հնարավոր ավարտին՝ Ռոնալդուն նշել է, որ չի շտապում վերջնական վճիռ կայացնել.

​«Դեռ չգիտեմ՝ արդյո՞ք հենց հիմա կհեռանամ Պորտուգալիայի հավաքականից։ Կտեսնենք։ Առայժմ չեմ ցանկանում որոշում կայացնել, պետք է դա քննարկեմ ընտանիքիս հետ։ Չեմ ցանկանում հանրության ուշադրությունը շեղել անձնական հարցերով»։

Leave a Comment