Սպերցյանը բուժզննում է անցել «Ալ-Ահլիի» համար

Սպերցյանը բուժզննում է անցել «Ալ-Ահլիի» համար

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի ավագ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հաջողությամբ անցել է բուժզննումը Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» տեղափոխվելու համար։

26-ամյա հայ ֆուտբոլիստը ստուգումներն ավարտել է հուլիսի 6-ի երեկոյան՝ Լիսաբոնի կլինիկաներից մեկում, և մոտ ժամանակներս պաշտոնապես կստորագրի պայմանագիրը։

Տրանսֆերի արժեքը կազմում է 25 միլիոն եվրո, իսկ Սպերցյանի տարեկան աշխատավարձը նոր ակումբում կլինի 6 միլիոն եվրո՝ գումարած հավելավճարներ։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը բարձր արդյունավետություն է ցուցաբերել՝ Ռուսաստանի առաջնության 30 խաղում դառնալով 13 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment