Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը կիսվել է 2026 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի կոչման համար մղվող պայքարի վերաբերյալ իր կարծիքով։
«Ես կարծում եմ, որ Մբապեն կհաղթի ռմբարկուների մրցավազքում։ Ֆրանսիան, ամենայն հավանականությամբ, կհասնի եզրափակիչ, իսկ թիմի գոլերի մեծ մասը հենց նա է խփում: Հուսով եմ՝ Հարի Քեյնը մինչև վերջ կպայքարի նրա հետ «Ոսկե խաղակոշիկի» համար»,- Շիրերի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Նշենք, որ ԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքն այժմ գլխավորում են Լիոնել Մեսսին, Կիլիան Մբապեն, Էրլինգ Հոլանդը։ Նրանք դարձել են 7-ական գոլի հեղինակ: