ՆԱՏՕ-ն մեկնարկում է արդյունաբերական համագործակցության նոր նախագծեր, որոնք թույլ կտան մի քանի կարևոր ամերիկյան զենքեր արտադրել և սպասարկել անմիջապես Եվրոպայում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անկարայում ՆԱՏՕ-ի պաշտպանական արդյունաբերական ֆորումում։
«Միացյալ Նահանգները և մի քանի առաջատար ամերիկյան պաշտպանական ընկերություններ համաձայնության են եկել արդյունաբերական համագործակցության նոր նախաձեռնությունների շուրջ եվրոպական պաշտպանական արդյունաբերության խոշոր խաղացողների հետ։ Սա մեզ թույլ կտա արտադրել կամ սպասարկել ամերիկյան հիմնական զենքերը Եվրոպայում, ինչպիսիք են՝ Abrams տանկերը, AMRAAM հրթիռները, ATACMS-ը, Barracuda 500M-ը, փոքր տրամագծով ռումբերը և Stinger հրթիռները», – ասել է Ռյուտեն։