Մեքսիկայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խավիեր Ագիրեն պաշտոնապես հայտարարել է իր հրաժարականի մասին՝ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Անգլիայի ընտրանուց կրած պարտությունից (2:3) անմիջապես հետո։
Մասնագետը նշել է, որ հպարտանում է իր սաներով և չի պատրաստվում մեղադրել նրանց Աշխարհի առաջնությունից դուրս մնալու համար։
«Ինձ մեղադրելու ոչինչ չունեմ, ֆուտբոլիստներին՝ նույնպես: Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք, բայց մեզ դիմակայում էր հիանալի թիմ: Այս մակարդակում չի կարելի սխալներ թույլ տալ, դրանք շատ թանկ են արժենում: Մենք ռիսկի դիմեցինք փոխարինումներով՝ փորձելով օգտագործել քանակական առավելությունը, սակայն մեզ դա չհաջողվեց։ Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել աջակցության համար»,- Ագիրեի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի կայքը:
Ակնկալվում է, որ Մեքսիկայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ կնշանակվի «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, Աշխարհի հինգ առաջնությունների մասնակից Ռաֆայել Մարկեսը: Լեգենդար պաշտպանն ԱԱ-2026-ի ընթացքում ընդգրկված էր Ագիրեի մարզչական շտաբում: