Ես գնում եմ հանուն Էրդողանի. Թրամփը մեկնել է Անկարա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով մեկնել է Թուրքիա։

Ճանապարհվելուց առաջ նա կրկին ընդգծել է, որ Անկարա է ուղևորվում հանուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fox News-ը։

«Ես գնում եմ հանուն Էրդողանի» – ասել է Թրամփը՝ Թուրքիայի նախագահին անվանելով «ընկեր» և «հարգված ղեկավար»։ Միացյալ Նահանգների ղեկավարը նաև փաստել է, որ երկու պետությունները հնարավորություն ունեն խորացնելու պաշտպանական ոլորտում համագործակցությունը։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 7-8-ը։ 

Թրամփը տեսակցություններ կունենա աշխարհի առաջնորդների հետ։ Գագաթնաժողովի քննարկումների առանցքային նյութերը կլինեն անվտանգության խնդիրներն ու տարածաշրջանային բախումները։

Leave a Comment