50 հազար ձայն է գողացվել. Նարեկ Կարապետյանի աղմկահարույց հայտարարությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Նարեկ Կարապետյանը Շանթ ՀԸ «Հեռանկար» հաղորդման եթերում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը զրկել է թափանցիկ ընտրություն անցկացնելուց, և հասարակության մեծամասնությունը չի ցանկանում այս իշխանությանը տեսնել երկրի ղեկավար:

«Մեր Սահմանադրությունը այնպես է գրված, որ անգամ մեծամասնություն չունեցած՝ 50%-ից ավելի ձայն չունեցած ուժը կարող է դառնալ երկրի ղեկավար։ Մեր հասարակության մեծամասնությունը չի քվեարկել Փաշինյանի օգտին, մեծամասնությունը այս իշխանությանը չի ցանկանում տեսնել երկրի ղեկավար: 

Հասարակության մեծամասնությունն անգամ այսքան ընտրակեղծիքների արդյունքում դեմ է այս իշխանությանը, դա իմ կարծիքը չէ, դա ընտրության արդյունքների օֆիցիալ տվյալներն են:

 Նիկոլ Փաշինյանը մեզ զրկել է իրապես թափանցիկ ընտրություն անցկացնելու հնարավորությունից, դրա արդյունքում մենք տեսել ենք բազմաթիվ ընտրակեղծիքներ և Հայաստանի 50,000 քաղաքացու ձայնի գողություն»,- նշել է Կարապետյանը:

Leave a Comment