
Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, ով «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, ասում են՝ թեև ծանր ընտրության առաջ է կանգնել, բայց հակված է վերցնելու մանդատը: Նշենք, որ Ղուկասյանի կալանավորումից հետո, նա է կատարում Գյումրու քաղաքապետի պարտականությունները: Եթե վերցնի մանդատը, քաղաքի կառավարման հարցը կրկին մնալու է անորոշ:
Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ Գյումրիում արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն: Ավագանու խմբակցություններից Փաշինյանին հակադարձել էին, թե ավագանին լուծարելու օրինական ոչ մի հիմք այս պահին չկա: