Հուլիսի 7-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթյուններ են տեղի ունեցել մի հյուրանոցի մերձակայքում, որտեղ նախատեսված էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կեցությունը:
Reuters-ի տեղեկություններով՝ ականատեսները լսել են պայթյունների ձայներ, որից հետո հյուրանոցի տարածքում ծուխ է նկատվել:
Դեպքից հետո իրավապահ մարմինները շրջափակել են հարակից ճանապարհները և անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացրել:
Մակրոնը Եվրամիության առաջին բարձրաստիճան ղեկավարն է, որն այցելում է Դամասկոս՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնանկությունից հետո:
