ԻՀՊԿ-ն առնվազն երկու հրթիռ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավերի վրա։
Այս մասին հաղորդել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը X սոցիալական ցանցում արված գրառմամբ:
«ԱՄՆ պաշտոնյան ինձ ասաց, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) առնվազն երկու հրթիռ է արձակել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա», – գրել է Ռավիդը։
«Այնուամենայնիվ, զոհեր չկան», – նշել է լրագրողը։