
Այսօր՝ հուլիսի 7-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Վաղ առավոտից Վարդանաշեն, Երասխահուն, Արազափ և հարակից բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ ի նշան բողոքի փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհը. պահանջում են, որպեսզի ՀՀ կառավարությունն ու Արմավիրի մարզպետարանը շտապ ներկայացնեն կարկուտից և ուժգին քամուց տուժած բնակիչներին փոխհատուցելու հստակ ծրագիր, հայտնում է Գագիկ Շամշյանը: Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենցից շատերը վարկով են մշակել հողատարածքները, ներդրել են վերջին միջոցները, իսկ այժմ կանգնել են սոցիալական ծանր խնդրի առաջ։
Մանրամասները՝ սկզբանղբյուրում: