Կիևում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Կիևում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի

Կիևում հուլիսի 6-ի գիշերը ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի: Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։ Վերջին տվյալներով՝ մայրաքաղաքում վիրավորվել է առնվազն 58 մարդ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ի գիշերը ռուսական զորքերը տարբեր տեսակի հրթիռներով զանգվածային հարված էին հասցրել Կիևին։

Leave a Comment