Իսպանիան հաղթեց Պորտուգալիային․ ԱԱ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Եվրոպայի չեմպիոն Իսպանիան դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Առլինգտոն քաղաքում տեղի ունեցած մրցախաղում իսպանացիները նվազագույն հաշվով առավելության հասան Պորտուգալիայի թիմի նկատմամբ։

Ավելացված առաջին րոպեին Ֆերան Տորեսի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» 30-ամյա կիսապաշտպան Միկել Մերինոն։

Աշխարհի առաջնություններում վերջին հանդիպումն անցկացրեց Պորտուգալիայի հավաքականի ավագ, 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 6-րդ անգամ էր մասնակցում աշխարհի առաջնության։

Քառորդ եզրափակիչում Իսպանիայի հավաքականի մրցակիցը կլինի Բելգիայի թիմը։

Leave a Comment