Ֆուտբոլի Բելգիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ Ֆրանսիացի Ռուդի Գարսիայի թիմը ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում տեղի ունեցած խաղում 4:1 հաշվով պարտության մատնեց ամերիկացիներին։
Բելգիայի հավաքականից դուբլի հեղինակ դարձավ իտալական «Ատալանտայի» 25-ամյա կիսապաշտպան Շառլ Դե Կետելարեն։ Աչքի ընկան նաև բելգիական «Բրյուգեի» 33-ամյա կիսապաշտպան Հանս Վանակենը և իտալական «Նապոլիի» 33-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուն։
ԱՄՆ-ի հավաքականի միակ գոլը խփեց Լևերկուզենի «Բայերի» 24-ամյա կիսապաշտպան Մալիկ Թիլմանը։