ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին։ Դատավորը Գարիկ Աբելյանն է։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան էջից։
Երեկ՝ հուլիսի 6-ին 12 ժամ խուզարկությունից հետո գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առանձնատնից ձերբակալեցին և տարան Քննչական կոմիտե, այնուհետև գիշերն էլ ՔԿ-ից տեղափոխեցին դատարան, որտեղ կքննվի նրա կալանքի միջնորդությունը: