Ճապոնիան մեծ նշանակություն է տալիս ՆԱՏՕ-ի, նրա անդամների և գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի գլխավոր կաբինետի քարտուղար Մինորու Կիհարան հերթական մամուլի ասուլիսում։
«Գլոբալ մարտահրավերներին համարժեք արձագանքելու համար նման մտածողությամբ երկրների միջև համագործակցությունն ավելի կարևոր է, քան երբևէ: Ճապոնիան մեծ նշանակություն է տալիս ՆԱՏՕ-ի, նրա անդամների և գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը», – ասել է նա՝ մեկնաբանելով Թուրքիայում մեկնարկող դաշինքի գագաթնաժողովը: Կիհարան կրկին շեշտել է Եվրատլանտյան և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում անվտանգության անբաժանելիության գաղափարը՝ ընդգծելով, որ գագաթնաժողովին մասնակցելով՝ Ճապոնիան մտադիր է վերահաստատել դաշինքի հետ համագործակցության հետագա զարգացման իր հանձնառությունը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ճապոնիան կներկայացնեն արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին և պաշտպանության նախարար Շինջիրո Կոիզումին: Վարչապետ Սանաե Տակաիչին սկզբում հրավիրվել էր Թուրքիայում կայանալիք գագաթնաժողովին, սակայն նա չի կարողանա մասնակցել, քանի որ այն համընկնում է խորհրդարանական նիստի հետ։
Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում հուլիսի 7-8-ը։