2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդ։
Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Մոհամեդ Հանիի ինքնագոլը դարձել է մրցաշարի ընթացքում 13-րդը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2018 թվականի աշխարհի առաջնությունում Ռուսաստանում, երբ ընդհանուր 12 ինքնագոլ էր եղել։
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունն առաջին անգամ անցկացվում է 48 հավաքականների մասնակցությամբ՝ երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։