Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը դարձել է աշխարհի առաջնությունների ռեկորդակիր փլեյ-օֆֆի հանդիպումներում տարած հաղթանակների քանակով, հաղորդում է Squawka–ն։
57-ամյա մասնագետը 10 հաղթանակ է տարել աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆում։ 1/8 եզրափակչում Ֆրանսիան Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթել էր Պարագվային։
Քառորդ եզրափակչում Ֆրանսիայի ընտրանու մրցակիցը կլինի Մարոկկոյի թիմը։
Ֆրանսիան Դեշամի գլխավորությամբ դարձել է 2018թ. աշխարհի չեմպիոն, 2022թ. աշխարհի փոխչեմպիոն։