Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը պատրաստվում է մեկնել Վաշինգտոն, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Լիբանանյան «Ան-Նահար» թերթի փոխանցմամբ՝ այցը նախատեսված է Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումից հետո, իսկ բանակցությունների օրակարգում կլինեն նաև Իսրայելին առնչվող հարցեր։
Միաժամանակ Ջոզեֆ Աունը հերքել է Բենիամին Նեթանյահուի հետ հնարավոր հանդիպման մասին տեղեկությունները։ Նա հայտարարել է, որ նման հանդիպում չի կայանա, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին։ Աունը նաև նշել է, որ եթե պատահաբար հայտնվի Իսրայելի վարչապետի հետ նույն սենյակում, «ես անմիջապես կհեռանամ»։