Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել



Հասարակություն


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 6-ին՝ ժամը 14։33-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։57-ին, մարվել՝ 16։10-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։

Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment