«Ռեալ Սոսյեդադի» մամուլի պատասխանատու Ջոն Անդեր Մունդուատեն կիսվել է Արսեն Զախարյանի վերաբերյալ թարմացված տեղեկություններով։
«Զախարյանը վերադարձել է թիմի հետ մարզումներին։ Նա առանց որևէ խնդրի աշխատում է հիմնական խմբի հետ», – Մունդուատեի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ ակումբը պատրաստ է քննարկել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, ով չէր կարողացել իր տեղը գտնել թիմի հիմնական կազմում։ Հաղորդվում էր նաև, որ հնարավոր է նա վերադառնա Ռուսաստանի Պրեմիեր լիգա։
Զախարյանը խաղում է Իսպանիայի առաջնությունում 2023 թվականի ամռանից։ Նա ակումբի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 65 խաղ, խփել է երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։