Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Ալեքս Մարգարյանը և Սամվել Տերտերյանը եզրափակչում են – armeniatoday.am

Հայաստանը ներկայացնող ըմբիշներ Ալեքս Մարգարյանը (63 կգ) և Սամվել Տերտերյանն ( 77 կգ) անցել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Մարգարյանը կիսաեզրափակչում 10։5 հաշվով հաղթել է Մարիոս Կապանտայիս (Հունաստան)։ Եզրափակչում հայ մարզիկը կմրցի Մաքսիմ Սուլթանովի (Ուկրաինա) դեմ։

Տերտերյանը կիսաեզրափակչում 8։0 հաշվով առավելության է հասել շվեդ Ռուբեն Շտրակևեդիի նկատմամբ, եզրափակչում կմրցի ադրբեջանցի Ջավիդան Նախմատովի հետ։

Եզրափակիչ է անցել նաև Էդգար Պետրոսյանը (55 կգ)։ Կիսաեզրափակիչ Պետրոսյանը 8:0 հաշվով հաղթել է Ռումինիան ներկայացնող Վլադ Տրիպին։ Եզրափակչում նա կմրցի Էմին Ջավադլիի (Ադրբեջան) հետ։

Leave a Comment