Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են. փաստաբան

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Այնտեղ, որտեղ Ծառուկյանը կամ նրա հետ որևէ կերպ փոխկապակցված ընկերությունը պետք է ճանաչվեր տուժող, վերածել են մեղադրյալի»,- ասաց Սարգսյանը։

Ըստ փաստաբանի՝  հայ-իրանական առևտրային համագործակցության շրջանակում ստեղծվել են կազմակերպություններ, որոնք նպաստել են երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը, սակայն  Իրանի որոշ քաղաքացիներ կատարել են չարաշահումներ, որոնց վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել։

ՀՀ իրավասու մարմինները հիմք են ընդունել իրանական կողմից ներկայացված նյութերը և դրանց հիման վրա քրեական հետապնդում սկսել։

Փաստաբանը նկատեց՝ գործն անհիմն է, նաև՝ քաղաքական։

«Բոլորն են տեսել, թե ինչ հրապարակային հանձնարարականներ են տրվել Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, հնչել են սպառնալիքներ, այժմ նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ հպարտանում են, ասելով՝ «ասեցինք, արեցինք»»,- ասաց նա։

Leave a Comment