Առյուծ էլ չի լինի, բայց վանդակ կլինի․ վանդակում էլ համապատասխան մարդու հետ որձ կլինի։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Կյանքն է այդպիսին՝ մի օր դու ես սպառնում մարդկանց վանդակով, մի օր՝ դու ես վանդակում հայտնվում։
Մի օր դու ես սպառնում որձերով, մի օր՝ դու ես որձերի գրկում հայտնվում»,- գրել է նա:
Հիշեցնենք` քիչ առաջ հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկայնը ձերբակալվեց, իսկ իր խնամակալության տակ գտնվող կենդանիները կտեղափոխվեն Երևանի կենդանաբանական այգի: