Հյուսիսային Մակեդոնիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 55 կգ քաշային Էդգար Պետրոսյանը դուրս է եկել եզրափակիչ։ Կիսաեզրափակչում Էդգարը 1 րոպե 20 վայրկյանում հաղթել է մոլդովացի Վլադ Թրիփին։
Վաղը եզրափակչում մեր ըմբիշը կմրցի ադրբեջանցի Էմին Ջավադլիի հետ։