Արագածոտնի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով կա 3 զոհ․ ԶԼՄ – armeniatoday.am

Արագածոտնի մարզի Գետափ գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով կա 3 զոհ, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ ժամը 17:40-ի սահմաններում Գյումրի-Արտենի ավտոճանապարհին, Գետափ գյուղի վարչական տարածքում բախվել են ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենան և Volvo մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով երկու ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում, իսկ բեռնատարը՝ կողաշրջվել։

Նշվում է, որ վթարի հետևանքով 3 անձ տեղում մահացել է։

Leave a Comment