Երևանի 44 դպրոցում ներդրվել է գնահատման նոր գործիքակազմ

Համայնքային 44 կրթական հաստատություններում ներդրվել է գնահատման գործիքակազմ, որի նպատակը ոչ թե դպրոցները դասակարգելն է, այլ դրանց կառավարմանն անհրաժեշտ տվյալների հավաքումն ու զարգացման ուղղությունների հստակեցումը։ Տեղեկատվության հավաքումը կատարվում է դպրոցներից ստացված համապատասխան հաշվետվությունների, ինչպես նաև դասալսումների միջոցով։ Դրանից հետո հավաքված տվյալները վերլուծվում և ամփոփվում են։
Երևանի քաղաքապետի համոզմամբ՝ այս տվյալները հետագայում պետք է լինեն հասանելի և թափանցիկ մարդկանց համար, որպեսզի յուրքանչյուրն իմանա թե ինչ ուժեղ ու թույլ կողմեր ունի իրենց դպրոցը:

Leave a Comment