GTB Holdings ընկերությունը, հանձնառու լինելով նորարարական գաղափարներ, տեխնոլոգիական առաջատար նախագծեր, մշակույթային ժամանակակից միջոցառումներ, հովանավորելու ռազմավարության իրականացմանը, կրկին աջակցելու է Հայաստանում անցկացվող ամենամյա ամենամասշտաբային միջոցառումներից՝ Seaside Startup Summit Armenia 2026 կազմակերպման աշխատանքներին, այս անգամ հանդես գալով որպես գլխավոր գործընկեր։
Seaside Startup Summit Armenia 2026-ն անցկացվելու է հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը արդեն բոլորին հայտնի Sevan Festival City-ում
Սամիթն, ամեն տարի մեկ վայրում համախմբելով տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետների, ձեռներեցների, ներդրողների և երիտասարդ ստարտափերների, դարձել է ոչ միայն Հայաստանի, այլև վերածվել է Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Արաբական Էմիրությունների, Հնդկաստանի խոշորագույն գործարար միջավայրի հավաքույթի՝ ստեղծելով գիտելիքների փոխանակման, մենթորության և ներդրումային հնարավորությունների հզոր հարթակ։
GTB Holdings ընկերությունը, ընդունելով, որ մեծ գաղափարները պահանջում են ամուր հիմքեր, և հավատարիմ իր ստանձնած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությանը, հետևողականորեն աջակցելու է կյանքի կոչելու այնպիսի առաջատար տեխնոլոգիաների, գործարար և մշակույթային նախագծեր, որոնք կարող են իրենց ուրույն տեղը զբաղեցնել համաշխարհային գործարար միջավայրում, տեխնոլոգիական և մշակույթային հարթակներում։
Միջոցառման վերջին օրը՝ փակման արարողությանը, տեղի է ունենալու աննախադեպ համերգ, իսկ թե ո՞վ է լինելու գլխավոր հյուրը՝ կհրապարակենք շուտով…
