Չինաստանն ու Ռուսաստանը սկսել են «Ծովային փոխգործակցություն-2026» համատեղ ռազմածովային զորավարժությունները

Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը Չինաստանի Շանդուն նահանգի Ցինդաո քաղաքում գտնվող ռազմածովային բազայում սկսել են «Ծովային փոխգործակցություն-2026» համատեղ զորավարժությունները։ Այդ մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Զորավարժությունների անցկացման համար ստեղծվել է երկու երկրների ռազմածովային ուժերի օպերատիվ խմբերից կազմված միավորված հրամանատարություն, որը կղեկավարի համատեղ գործողությունները։

Ծրագիրը նախատեսված է երեք փուլով՝ ուժերի հավաք, նավահանգստում պլանավորման աշխատանքներ և ծովային գործողություններ։

Բացման արարողությունից հետո չինացի և ռուս զինվորականները անցկացրել են հրամանատարության և մարտավարական համակարգման համատեղ վարժանքներ։ Միավորված հրամանատարությունը նաև քննարկել է զորավարժությունների ծովային փուլի հիմնական խնդիրներն ու գործողությունների պլանը։

Leave a Comment