Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իրենց հարաբերությունները լավ են, իսկ երկու երկրների միջև համագործակցությունը շարունակում է մնալ ամուր։
«Մենք գրեթե բոլոր հարցերում նույն կարծիքին ենք։
Երբեմն, ինչպես լավագույն դաշնակիցների միջև է լինում, կարող են տարաձայնություններ առաջանալ, սակայն մենք ԱՄՆ-ի համար օրինակելի դաշնակից ենք, և իմ հարաբերությունները նախագահի հետ լավ են», – ասել է Նեթանյահուն «Ֆոքս Նյուզ»-ին տված հարցազրույցում։