Հայաստանն առաջին անգամ դեսպան է նշանակել Պակիստանում – armeniatoday.am

ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանը Հայաստանը կներկայացնի նաև Պակիստանում: Համապատասխան հրամանագիրը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ:

Ըստ հրամանագրի՝ Գրիգորյանի նստավայրը կմնա Աբու Դաբիում:

Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 2025 թվականի օգոստոսի 31-ին: Պակիստանը համարվում է Ադրբեջանի մոտագույն դաշնակիցներից մեկը և ակտիվորեն համագործակցում է Բաքվի հետ ռազմական ոլորտում: Երևանի տվյալներով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից գործել են պակիստանյան բանակի հատուկ ստորաբաժանումներ: Պակիստանը նաև չի ճանաչում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:

2025 թվականի սեպտեմբերին ռուսական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, գրում էին, որ Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը և փոխարենն ակնկալում է աջակցություն ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցում: Այդ ժամանակ Երևանում հայտարարեցին, որ այդ հարցը «օրակարգում չէ»:

Կարդացեք նաև՝

«Թուրքիան, Ադրբեջանը հերիք են», «Պակիստանը». հարցում՝ ո՞ւմ է վստահում և ումի՞ց զգուշանում ՀՀ քաղաքացին

Leave a Comment