Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 10 հազար մարդ

Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 10 հազար մարդ

Ֆրանսիայի հարավում՝ Արևելյան Պիրենեյների դեպարտամենտում, խոշոր անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է շուրջ 10 հազար մարդ։ Հրդեհն արդեն ընդգրկել է առնվազն 4500 հեկտար տարածք։ Տարվա սկզբից ի վեր արդեն այրվել է ավելի քան 11 հազար հեկտար տարածք, մինչդեռ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 5700 հեկտար։ Միայն հուլիսի 5-ին հրշեջները միաժամանակ պայքարել են մոտ 20 հրդեհի դեմ։

Նշվում է, որ երկու մարդ ծանր վնասվածքներ է ստացել։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է շուրջ 700 հրշեջ, 200 միավոր տեխնիկա և 9 ինքնաթիռ։ Այս պահին հրդեհը դեռ ամբողջությամբ չի մարվել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment