ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ

Շուրջ 630 մլն դրամ կբռնագանձվի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ


ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի, հայտնում են Գլխավոր դատախազությունից։

«Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 3-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց:

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման՝

– Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը,

– Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղին՝ ամբողջությամբ,

– Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 38%-ը,

– Բանկում ներդրված ընդհանուր՝ 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր՝ 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարման օրը ավանդների և ավանդներից կուտակված տոկոսների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները:

– 352 միլիոն 438 հազար դրամ», – նշված է հաղորդագրության մեջ:


Leave a Comment