Սահմանադրական բոլոր իրավունքները խախտված են, և դա արվում է մեկ անձի հրահանգով

Սահմանադրական բոլոր իրավունքները խախտված են, և դա արվում է մեկ անձի հրահանգով

06.07.2026 | 16:52

Երբ է ժողովուրդը համարվում սուվերեն։

1. Իրական ընտրությունների առկայություն. Ժողովուրդն ընտրում է իր ներկայացուցիչներին ազատ, արդար ընտրությունների միջոցով։

– Դա չունենք, ընտրությունների իրական արդյունքը չի համապատասխանում պաշտոնականին։ ՍԴ-ն արդարությունը չվերականգնեց, ժողովուրդը չապստամբեց։

2. Վերահսկողություն իշխանության նկատմամբ. պետական մարմիններն ու պաշտոնյաները հաշվետու են հասարակությանը։ Եթե իշխանությունը խախտում է օրենքները կամ ժողովրդի կամքը, այն կարող է փոխվել օրինական ճանապարհով։

– Պետական մարմինները ժողովրդին հաշվետու չեն, հաշվետու են միայն մեկ անձի, ում պարտական են իրենց նշանակմամբ։

3. Իրավունքների և ազատությունների երաշխիք. ինքնիշխանությունն անհնար է առանց խոսքի, մամուլի, հավաքների ազատության և օրենքի առջև բոլորի հավասարության։

– Սահմանադրական բոլոր իրավունքները խախտված են, և դա արվում է մեկ անձի հրապարակային հրահանգների միջոցով։

Հետևանքներ

1.Հայաստանի ժողովրդի սուվերենության աստիճանը գահավիժել է, և երկրի ներսում միակ սուվերենը մեկ անձ է։

2. Երկրի արտաքին քաղաքականությունը կառուցվում է այդ մեկ անձի պատկերացումների և անձնական շահերի հիման վրա։

3. Այդ մեկ անձը կարող է զիջել երկրի շահերը, սուվերենությունը, տարածքները՝ երկրի ներսում չունենալով որևէ սահմանափակող լծակ։

Ընտրությունների արդյունքում սա է այսօրվա Հայաստանի ինքնիշխանության` սուվերենության իրական վիճակը։

Ստեփան Դանիելյան

Մեկնաբանություններ

Leave a Comment