Կոտայքի մարզում «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում

Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:35-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքից դեպի Մարմարիկ բնակավայր ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և տուժածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում եղել է 4 հոգի:

Leave a Comment