Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ


Հասարակություն


Հուլիսի 12-ին՝ Վարդավառի տոնի կապակցությամբ, Գյումրու համայնքապետարանը հորդորում է ցուցաբերել բարձր պատասխանատվություն և խստորեն խուսափել քաղաքի բոլոր ջրավազաններ ու շատրվաններ մուտք գործելուց, մասնավորապես՝

​• «Մայր Հայաստան» հուշահամալիրի կասկադ,

• Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակ,

• Վարդանանց հրապարակ և հարակից տարածքներ։

​Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքի ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական այլ լուրջ վտանգներ, որոնք անմիջական սպառնալիք են կյանքի ու առողջության համար. «Խնդրում ենք հետևել անվտանգության կանոններին և տոնը նշել միայն դրա համար նախատեսված ու անվտանգ վայրերում»։ 


Leave a Comment