ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ

ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ

ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի որոշումը՝ Բալոգունի որակազրկումը չեղարկելու վերաբերյալ

ՈՒԵՖԱ-ն խիստ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ի որոշումը՝ ԱՄՆ հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի պատճառով սահմանված որակազրկումը չեղարկելու վերաբերյալ։ 

Հիշեցնենք, որ այս քայլին ՖԻՖԱ-ն գնացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հարցը վերանայելու պահանջից հետո։ 

ՈՒԵՖԱ-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ ֆուտբոլի կառավարման համաշխարհային մարմինը «հատել է կարմիր գիծը»՝ վտանգելով խաղի ամբողջականությունը։

«Մենք հայտնում ենք մեր անհավատությունը նման աննախադեպ, անհասկանալի և անարդարացի որոշման վերաբերյալ։ Երբ կանոնների հստակությունը այլևս չի երաշխավորվում դրանց պահապանների կողմից, խաղի ամբողջականությունը վտանգված է, իսկ մրցաշարի հեղինակությունը՝ խաթարված»,- ընդգծել է ՈՒԵՖԱ-ն իր անհամաձայնությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment