Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի

Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամփոփելով Նորվեգիայից կրած 1։2 հաշվով պարտությունն ու աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում թիմի ելույթների ավարտը, ընդգծել է, որ հավաքականը մեծ ներուժ ուներ։

«Կարծում եմ՝ Բրազիլիայի հավաքականն այս կազմով կարող էր պայքարել մինչև աշխարհի առաջնության ավարտը։ Ինձ թվաց, որ Նորվեգիայի դեմ մենք վերահսկում էինք խաղի ընթացքը, մենք պահեր ունեինք»,- հայտարարել է նա։

Անչելոտին նաև բացատրել է, թե ինչու թիմին չհաջողվեց կիրառել բարձր պրեսինգ։ «Շատ ավելի դժվար էր բարձր պրեսինգ գործադրել, քանի որ Նորվեգիան պաշտպանությունում շատ խաղացողներ ուներ, իսկ Մարտին Էդեգորը նահանջում էր դեպի խաղադաշտի խորքը։ Հետևաբար, բարձր պրեսինգը ռիսկային էր՝ հաշվի առնելով Էրլինգ Հոլանդի արագությունը մեկ-մեկ իրավիճակներում»,- ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment