Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Սպիտակ տուն է վերահասցեագրել Կիևի և Եվրոպայի կողմից հակամարտության սրման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքի մասին հարցը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թրամփին է հասցրել այն միտքը, որ Կիևն ու նրա եվրոպացի հովանավորները խաղադրույք են կատարում ուկրաինական հակամարտության ձգձգման ու էսկալացիայի, ինչպես նաև խաղաղ բնակչության դեմ իրականացվող ահաբեկչության վրա։ Լրագրողը Պեսկովին հարցրել է, թե ինչպես է դրան արձագանքել ամերիկյան առաջնորդը։
«Լսե՛ք, երևի թե մեր իրավասության հարց չէ չէ խոսել Թրամփի արձագանքի մասին: Դուք կարող եք այդ հարցն ուղղել Սպիտակ տան վարչակազմի մեր գործընկերներին»,- հայտարարել է Պեսկովը:
ՌԴ նախագահի խոսնակն անդրադարձել է նաև ռուս-չինական հարաբերություններին՝ Չինաստանն անվանելով Ռուսաստանի ռազմավարական գործընկեր և դաշնակից։
«Չինաստանը մեր մեծ դաշնակիցն ու գործընկերն է, ռազմավարական գործընկերը»,-ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Կրեմլում համարում են, որ սեփական հրթիռների փորձարկումն ու ռազմական շինարարությունը Չինաստանի ինքնիշխան իրավունքն է, այն չի սպառնում տարածաշրջանի և աշխարհի որևէ պետության։
Երկուշաբթի օրը Ցինդաոյի ռազմաբազայում մեկնարկել են ռուս-չինական համատեղ «Ծովային փոխգործակցություն – 2026» զորավարժությունները։
