ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դալմայի այգիների 250 հեկտար տարածքում կառուցապատման ծրագիր է մեկնարկում. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ կառավարության կողմից հաստատված 650 միլիոն դոլարի ենթակառուցվածքային ծրագրերի փաթեթում ներառված է նաև Դալմայի այգիների շուրջ 250 հեկտար տարածքի կառուցապատման նախագիծը։

Նրա խոսքով՝ ներկայումս ընթանում է ծրագրի նախագծման փուլը, որից հետո կմեկնարկի բուն կառուցապատումը։

«Դալմայի այգիների 250 հեկտար տարածքի կառուցապատման նախագիծը ներառված է կառավարության հաստատած ծրագրերի փաթեթում։ Այս պահին իրականացվում է նախագծման գործընթացը, որին կհաջորդի բուն կառուցապատումը»,- նշել է Ավինյանը։

Քաղաքապետն ընդգծել է, որ այս նախագիծը կառավարության հաստատած խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի մի մասն է, որոնց ֆինանսավորման պարտավորությունն արդեն ստանձնել է պետությունը։

Leave a Comment