Եթե Ալենը ճիշտ է, ապա մենք, որպես հասարակություն, արժան չենք այն հողին, որի վրա կանգնած ենք ու որից սնվում ենք



Սահմանադրության օրվան նվիրված  իր ուղերձում Հակոբյան Աննայի զոհը դարձած (ըստ որոշ տեղեկությունների) Սիմոնյան Ալենը պնդել է, թե հունիսի 7-ի ընտրություններում ժողովուրդն իր ձայնը տվել է իշխանություններին՝  ևս մեկ անգամ ապացուցելով ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը, ՔՊ-ին օժտելով այդ հանձնառությունն իրագործելու մանդատով:
 
Ալենն էլ, մյուսներն էլ գիտեն, որ ժողովրդի մեծամասնությունն այսօր դեմ է ՔՊ-ին՝ անկախ նկարված տոկոսներից: Մինչդեռ Ալենին լսողը կկարծի, թե հայ հասարակությունը «խոտակեր» ինչ-որ զանգված է, որ վերջին տարիներին սեփական գլխին եկածից հետևություններ չի արել, ավելին՝ ճիշտ են այն ադրբեջանիցները, որոնք պնդում են, թե իրենց հաջողվել է հայ հասարկության մեծամասնությանը դաստիարակել: Բայց մի՞թե իրականությունը դա է: Եթե դա է, ապա մենք, որպես հասարակություն, արժան չենք այն հողին, որի վրա կանգնած ենք ու որից սնվում ենք, իսկ եթե Ալենը, այնուամենայնիվ, լկտիաբար նենգափոխում է, ապա պետք է լինեն հետևանքներ:
 
Իշխանությունները վախենում են իրենց լեգիտիմության պակասից՝ շատ լավ հասկանալով, որ այդ բացը չի լրացվելու անգամ ընդդիմության վերջին որոշմամբ՝ մանդատները վերցնելու ու կամա-ակամա ՍԴ որոշումը լեգիտիմացնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment