Ազգային անվտանգության ծառայությունը Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի վարչական հատվածում իրականացվող խուզարկություններն ավարտել է։ Այս պահին խուզարկություններ են շարունակվում կոմբինատի տարբեր արտադրական հատվածներում՝ այդ թվում գործարանի տարածքում, շշալցման բաժնում, ինչպես նաև գինու և կոնյակի պահեստային տարածքներում։
ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ տարբեր աշխատակիցներ հերթով հրավիրվում են հարցաքննության, որից հետո նրանք դուրս են գալիս տարածքից։
Քիչ առաջ կոմբինատի տարածքից դուրս է եկել նաև վարորդը, որը վաղ առավոտյան ներս էր տեղափոխել շշեր։ Վարչական և արտադրական տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները հերթով ներկայանում են, տալիս բացատրություններ և հեռանում։
Սոնա Գրիգորյան