Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս

Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը The Sunday Times-ին տված հարցազրույցում քննադատել է Միացյալ Թագավորության քաղաքական համակարգը՝ նշելով, որ այն վաղուց ի վեր տառապում է «ձախողված ղեկավարումից»։ 

Վենսը կարծում է, որ բրիտանացի ընտրողները պահանջում են արմատական կառուցվածքային փոփոխություններ, և հույս է հայտնել, որ Բրիտանիայի հաջորդ վարչապետի պաշտոնի հավակնորդ Էնդի Բերնհեմը կկարողանա երկիրը վերադարձնել զարգացման ուղի։

«Այն, ինչ ես տեսնում եմ, վերջին տարիներին 6 վարչապետերի փոփոխությունն է։ Դա ինձ հուշում է, որ բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված, և մարդիկ իսկապես պահանջում են նշանակալի կառուցվածքային փոփոխություններ։ Հուսով եմ, որ Էնդի Բերնհեմը, կամ նրանից բացի ուրիշ մեկը, կկարողանա իրականացնել դա»,- ասել է նա։

Նշենք, որ Էնդի Բերնհեմի և Դոնալդ Թրամփի վարչակազմի միջև առկա են հայեցակարգային տարաձայնություններ։ Բերնհեմը քննադատել է Թրամփի քաղաքականությունը՝ որպես անկայունություն սերմանող, մինչդեռ Սպիտակ տան պաշտոնյաները քննադատել են Բերնհեմի քաղաքական ուղեգիծը՝ այն համարելով սպառնալիք անվտանգության և տնտեսական կայունության համար:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment