
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Եկատերինբուրգ» գրառմամբ։
Վարչապետը կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։
Նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։
Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան