Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։
Նա 3 օր հիվանդանոցում է եղել, առավոտյան ժամը 03։55-ին սիրտը կանգ է առել։
Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականին Երևանում, հուլիսի 17-ին կդառնար 65 տարեկան։
Եղել է Գաբրիլ Սունդուկյանի, Մհեր Մկրտչյանի անվան թատրոնների դերասան։
Բեմադրել է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին և Հայոց Մեծ եղեռնին նվիրված ներկայացումները։
Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ «Մի վախեցիր», «Poker.am, «Գարեգին Նժդեհ»,«Ռուսական տապան», «Հատուկ նշանակության ջոկատ», «Մեդալի հակառակ կողմը»։
Արտաշես Ալեքսանյանը արցախյան ազատամարտի մասնակից էր, «Սև հովազ» ջոկատի մարտիկ։