
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լոկմարիա կոմունայի քաղաքապետ Դոմինիկ Ռուսելոն մահացել է Պորտե դյու Պալեում զբոսանավի սեփականատիրոջ հետ վիճաբանությունից հետո: Այս մասին հայտնում է Le Figaro-ն՝ հղում կատարելով աղբյուրներին:
«Ուժայինները քաղաքապետին գտել են նավամատույցում՝ սրտի կանգով»,- լրատվամիջոցը մեջբերում է աղբյուրի խոսքերը։ Կասկածյալը ձերբակալվել է։ Քաղաքապետի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հետաքննությունը շարունակվում է՝ միջադեպի ճշգրիտ հանգամանքները պարզելու համար։ Թե ինչն է եղել վիճաբանության պատճառը, չի նշվում։