NASA-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանը մտավախություն է հայտնել, որ Չինաստանը կարող է ԱՄՆ-ից ավելի շուտ իրականացնել մարդու վայրէջք Լուսնի վրա։
Ըստ ԱՄՆ տիեզերական գործակալության հաշվարկների՝ Պեկինը նպատակադրված է այդ քայլին մոտ 2029 թվականին, մինչդեռ Վաշինգտոնի «Artemis» ծրագիրը նախատեսված է 2028-ի վերջին։
Այզեքմանի խոսքով՝ այժմ մրցակցությունը վերաբերում է ոչ միայն հենց վայրէջքին, այլև Լուսնի վրա երկարաժամկետ ենթակառուցվածքներ ստեղծելուն, որոնք հետագայում պետք է դառնան դեպի Մարս տանող պլացդարմ։
Չնայած ԱՄՆ-ի տեխնոլոգիական առավելությանը՝ փորձագետները նշում են, որ ծրագրի հաջողությունը մեծապես կախված է մասնավոր գործընկերների աշխատանքից և տեխնիկական խնդիրների հաղթահարումից։ Այսպիսով՝ լուսնային մրցավազքը վերածվում է իրատեսական ժամկետների և ռեսուրսների արդյունավետ կառավարման ստուգատեսի։
