«Ոչ մի վարչական շրջանի ղեկավար իր կաբինետում նստած չտեսնեմ». Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է քաղաքային կառավարման համակարգում աշխատանքների որակի բարձրացման և վերահսկողության խստացման անհրաժեշտության մասին։

Նրա խոսքով՝ քաղաքում իրականացվող աշխատանքները հաճախ չեն համապատասխանում պահանջվող որակին, ինչի պատճառով անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը և պատասխանատվությունը։

«Տեսնեմ վարչարարական տեռոր։ Ագահությունը պիտի պատժվի, ես ուզում եմ տեսնեմ վարչարարական տեռոր։ Պետք ա բողոքներ, լաց, սպանեք դրանց»,– ասել է Ավինյանը։

Նա ընդգծել է, որ կառավարման համակարգում առկա խնդիրները պետք է վերանան, իսկ անփութությունը՝ բացառվի։

Քաղաքապետը անդրադարձել է նաև Ավետիսյան փողոցում իրականացված ասֆալտապատման աշխատանքներին՝ նշելով, որ դրանք լիարժեք որակ չեն ապահովում։

«Ով չարեց վարչարարությունը՝ գործից հանում ենք»,– հավելել է նա՝ շեշտելով նաև, որ «ոչ մի վարչական շրջանի ղեկավար իր կաբինետում նստած չտեսնեմ»։

Leave a Comment